Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ. Քոչարյանը խոսել է

Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր մեդիա»  հեռուստաընկերությանը, որտեղ խոսել է իր հարցաքննության, 2008թ մարտի 1-ի գործի մասին: Նշենք, որ ժամեր առաջ նա եղել է Հատուկ Քննչական ծառայությունում, հարցաքննվել է: ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Քոչարյանը հարցաքննվել է, որպես մեղադրյալ, և որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնոդրություն է ներկայացրել:

Նրան այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

«Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար, որպես վկա կարգավիճակում, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ»,-ասաց նա: Քոչարյանը վստահ է`  իր նկատմամբ ներկայացրած մեղադրանք հորինված է եւ շինծու, իրեն քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացնելու փորձ:

«Ես կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ: Ո՞ւր պետք է փախչեմ»,- ասաց նա:

Աղբյուրը՝ yerkir.am