Հակակոռուպցիոն միջոցառումներով բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. Արեն Մկրտչյան

Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչեւ հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արեն Մկրտչյան: «Աշխատանքը շարունակվում է»,-հավելում է իր գրառման մեջ նա:

Աղբյուը՝ armtimes.com