Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Աբաջյանը չի էլ հասկացել, թե ինչ է կատարվել ապրիլյան պատերազմի ժամանակ:
«Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ գերատեսչությունների մամուլի պատասխանատուների համար հանիրավի խոսելու գայթակղությունը վտանգավոր է: Մանավանդ, երբ ասելիքը պահանջված չէ, կամ պահանջված է անհասկանալի հետաքրքրություններ բավարարելու անհրաժեշտությամբ:
Այս դեպքում խոսքը վերաբերում է նրան, ով մանկական դեմքի միամիտ արտահայտությամբ խոսում է մանկական դեմքով, բայց հասուն գիտակցությամբ հերոս հայորդու՝ Ռոբերտ Աբաջյանի մասին»: