Մի քանի օրից բանակ է զորակոչվելու նաեւ պաշտպանության նախարարի որդին

Շատ գովելի է, բայց այդքան էլ ճիշտ չէ նման ուշադրությունը։ Կենտրոնական հավաքակայանում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ տեսնելով, որ բոլորը տեսանկարահանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ամեն մի քայլը։

ՀԺ-ի դիտարկմանը, որ նախկինում պաշտոնյաների որդիները խուսափել են պարտադիր ծառայությունից եւ հիմա լրագրողների ու մյուս նորակոչիկների համար երեւույթն արտասովոր է, նախարարը պատասխանեց.

«Միգուցե, բայց կա չափ»։ Մեր մյուս հարցին՝ արդյո՞ք բացառում է, որ իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնյաների որդիները չեն խուսափի ծառայությունից, նախարարը պատասխանեց. «Բացառում եմ, որ իմ իմացությամբ որեւէ մեկը կխուսափի»։

Հժ-ի դիտարկմանը, որ նախկինում պաշտոնյաների որդիները խուսափել են զինվորական ծառայությունից՝ արտոնյալ տարկետումներ ստանալով կամ կեղծ հիվանդություններ ստանալով՝ նախարարն այս խնդրի շուրջ պարզաբանեց, որ առաջիկայում կվերականգնվի նրանց պարտադիր ծառայության իրավունքը, այժմ տարվում են աշխատանքներ։ Նախարարը նշեց, որ մի քանի օրից իր որդին եւս բանակ է մեկնելու։

Աղբյուրը՝ armtimes.com