«Աստղային մեքենաներ» շարքում այս անգամ մեքենասեր ընթերցողների համար որպես վարորդ բացահայտել ենք դերասան Կարեն Ասլանյանին:
-Կարեն, քանի՞ տարեկանից եք մեքենա վարում:
-Վարում եմ 16 տարեկանից:
–Ո՞րն է եղել Ձեր առաջին մեքենան:
-BMW X5 2009 թվականին:
–Համբերատա՞ր վարորդ եք:
-Այո, շատ համբերատար եմ)) կարծում եմ՝ դա շատ կարևոր է…
–Ի՞նչ երաժշտություն է հնչում Ձեր մեքենայում:
–Տարբեր ժանրերի երգեր են հնչում՝ հայալեզու, ռուսերեն, անգլերեն՝ կախված տրամադրությունից:
–Իր, որը միշտ Ձեր մեքենայում է:
-I phone-ի լիցքավորիչ)))
–Ովքե՞ր են Ձեր մշտական ուղևորները:
-Ավելի շատ ընկերներս:
–Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք վճարում որպես տուգանք:
-Բավական շատ՝ չեմ ցանկանա նշել ))) նկարահանումներից չուշանալու համար միշտ էլ թանկ ենք վճարում:
–Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք հատկացնում մեքենայի վառելիքի համար:
-Միջինը՝ 150 հազար դրամ, քանի որ մեքենա շատ եմ վարում, անգամ երբ ազատ լինեմ, հնարավոր է ժամերով պտտվեմ քաղաքով, երաժշտություն լսեմ. Դա ինձ հանգստացնում է առօրյա գործերից))
Մեքենաներս 3-ն են՝ Porsche Cayenne, Mazda 6, Niva Urban: Հիմնականում վարում եմ Mazda մակնիշի մեքենան, քանի որ ավելի հարմարավետ է, իսկ քաղաքից դուրս ինձ օգնության է գալիս Niva-ն: