LosArmNews.com կայքը շարունակում է մեքենաների իր նոր շարքը: Շարքի հերոսուհին դերասան Իվետա Եդիգարյանն է:
-Քանի տարեկանից սկսած եք մեքենա վարում:
-Սկսել եմ վարել 20-21 տարեկանից:
-Ի՞նչ երաժշտություն է հնչում Ձեր մեքենայում:
-Հիմնականում լսում եմ Վլադիմիր Վիսոցկի, շատ սիրում եմ ամերիկյան բլյուզ: Այս օրերին շատ եմ լսում Mario Biondi – Love is a Temple երգը: Լսում եմ նաև՝ Bobby Blue Bland, Aretha Franklin, Ornella Vanoni, B.B King..
-Իր, որը միշտ Ձեր մեքենայում է:
-Մաստակ, կոնֆետներ և իմ բարձրակրունկ կոշիկները, դե իհարկե փաստաղթերը չհաշված:
-Ովքեր են Ձեր մշտական ուղևորները:
-Աղջիկս է հիմնականում ու ընկերներս, որովհետև սիրում եմ նրանց երբեմն տուն ուղեկցել:
-Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք վճարում որպես տուգանք:
-Օյ, տուգանքներից մի խոսեք: Սկզբնկան շրջանում, երբ նոր էի Հայաստանում մեքենա վարում (ես ԱՄՆ-ում էլ եմ վարել), տեսախցիկներից տեղյակ չէի, շատ փողոցներ փակվել, միակողմանի են դարձել, շատ էի տուգանք վճարում՝ 60 հազարից 100 հազար դրամ:
Հիմա փորձում եմ անիմաստ չհարստացնել ուրիշներին, թեպետ երբեմն անկախ իմ կամքից ստացվում է: Շատ տեղերում կայանատեղիներ չկան, ինչն էլ ստիպում է խախտում անել, դե արի ու մտածիր, թե ուր կայանես մեքենադ:
-Ամսվա կտրվածքով որքա՞ն գումար եք հատկացնում վառելիքի համար:
-Բենզին շատ չի օգտագործում մեքենաս, շատ ծախսատար չէ, բայց քանի որ ես շատ եմ վարում, 2 օրը մոտ 5.000 կամ 10.000 դրամ ծախսում եմ:
-Ո՞րն է եղել Ձեր առաջին մեքենան:
-Առաջին մեքենաս եղել է նախկին ամուսնուս հետ համատեղ ունեցած BMW-ն, իսկ իմ անձնական առաջին մեքենան հենց սա է, որն այս պահին վարում եմ, բայց վաճառքի եմ դրել:
-Ո՞րն է Ձեր երազանքների մեքենան:
-Չկա որևէ մեքենա, որը երազում եմ վարել, որովհետև մեքենան ինձ համար փոխադրամիջոց է: Շատ սիրում եմ Range Rover մակնիշի մեքենաները, սիրում եմ նաև Mercedes-ի նոր մոդելները:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շարքի գաղափարը պատկանում է LosArmNews.com կայքին: