Exclusive. «Շաբաթներ անց աղջիկս կծնվի.. ինձ համար երազի պես է հնչում». Mister X-ը երկար դադարից հետո անկեղծանում է

ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած երգիչ Արթուր Հակոբյանը՝ Mister X-ը իր ծրագրերի, անձնական կյանքում տեղի ունեցած նորությունների մասին անկեղծացել է  LosArmNews.com կայքի հետ զրույցում:

Արթուր որն էր ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու պատճառն ու  ինչո՞վ եք այժմ զբաղվում այդտեղ:

Ի սկզբանե ցանկություն չեմ ունեցել մնալու: Գործնական արաջարկ եղավ ու նոր հանգամանքներ առաջացան, որոնք էլ պատճառ եղան այդ քայլին գնալու:

Ինչ վերաբերվում է աշխատանքիս, ասեմ, որ հիմա զբաղվում եմ իմ իմ մասնագիտությամբ . ստեղծագործելու գծով մի քիչ ծուլանում եմ, բայց խոստանում եմ՝ նոր հայերեն երգերը կլինեն շուտով:

-Իսկ առաջիիկա ծրագրերում համերգներով ներկայանալու միտք կա՞:

Այո, պլանավորվում է մենահամերգ այստեղ Լոս Անջելեսում նաև պիտի նկարվի նոր տեսահոլովակ Un Amore Cosi Grande անունով երգի հիման վրա: Համերգիս շրջանակներում անպայման կլնի նաև համագործակցություն՝ դուետների տեսքով:

Անձնականում ի՞նչ նորություններ ունեք, որով կցանկանաք կիսվել Ձեր երկրպագուների հետ:

Շուտով շաբաթներ անց աղջիկս կծնվի.. ինձ համար երազի պես է հնչում.. անհամբեր սպասում եմ:

Ինչպե՞ս եք անկացնում օրը՝ հիմնականում ընտանիքի հետ, թե՞ աշխատավայրում:

Օրս անց եմ կացնում բոլորի պես՝ և ընտանիքում, և ընկերներիս հետ կամ նոր հետաքրքիր և գեղեցիկ տեղեր ենք բացահայտում Սվետլանայի հետ, իսկ աշխատանքն էլ մնում է աշխատանք: Փորձում եմ հասցնել, համատեղել:

Ի՞նչ եք կարծում հայ հանդիսատեսը Ձեզ ինչպես է հիշում, արդյոք հնարավոր կլինի Հայասատանում վերականգնել այն ճանաչումն ու հայտնիությունն, ինչը ժամանակին ունեիք:

Ես վստահ եմ, որ հայաստանյան իմ հանդիսատեսը հիմա էլ սպասում է ինձ նույն ոգևորությամբ: Եթե մի քանի նոր տեսահոլովակ նկարեմ արդյունքն ակնայտ կլինի:

Հայաստանում հատկապես ինչն եք կարոտել, կա՞ մի բան, որը Ձեզ մշտական բնակության համար հետ կբերի Հայաստան:

Հայաստանում կարոտել եմ ամեն ինչը՝ օդն ու ջուրը, Երևանը, իմ տունը, Տավուշի թավ անտառներից մինչև Տաթևի վանքը, կիսաքանդ, բայց անփոխարինելի Ամբերդը, Սևանը …

Թեկուզ հեռու եմ հիմա, բայց երբեք չեմ հեռացել Հայաստանից, Հայաստան ջան…

LosArmNews.com