Աստղիկ Սաֆարյանի երեւանյան «street style»-ը

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճայի
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը զոլավոր տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի եւ ջինսե վերնազգեստի հետ։ Աստղիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Երգչուհին նշել է, որ կադրերն արվել են Երեւանում։


Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ էր կրում, թափանցիկ վերնազգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Երգչուհին բարձրակրունկներ էր ընտրել։ Նրա ոճային կերպարն ամբողջացնում էր նորաձեւ գոտին։ Աստղիկն արձակել էր մազերը, նախապատվությունը տվել ընդգծված շպարին։