Ի՞նչ է կատարվում Նարեկ Մակարյանի հոգեկան վիճակի հետ. ԱՄՆ-ից՝ Երևանի հոգեբուժարա՞ն

Երգիչ Նարեկ Մակարյանը օրեր շարունակ շատ տարօրինակ վարք է դրսևորում Instagram-ում։ Նա իր սթորիներում հայ հայտնիներին վիրավորող ու ծաղրող գրառումներ է անում, ներկայացնում իր պատկերացմամբ նրանց նկարագրող իրավիճակներ տարբեր վիդեոների ու մեմերի միջոցով։

Մեր աչքից նաև չի վրիպել, որ Նարեկը օրեր առաջ Անդրեի ինստագրամյան ուղիղ եթերին էր հետևում, ինչպես նաև մեկնաբանություն է թողել.

«Պռոշներդ լցրածա՞ Անդրյուշա»,- գրել էր Նարեկը։

Նրա այս հարցադրումը եւ հատկապես այսպիսի հրապարակային ձևով կրկին կասկածներ է առաջացնում, որ Նարեկի հոգեվիճակը կայուն չէ։

Երգիչն այս պահին գտնվում է Հայաստանում։ Լուրեր են պտտվում, որ ԱՄՆ- ից Երևան գալուց անմիջապես հետո Նարեկ Մակարյանը տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոններից մեկը, որտեղ տևական ժամանակ բուժում է ստացել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Նարեկ Մակարյանը ամիսներ առաջ Ֆեյսբուքի ուղիղ եթեր էր մտել և հայտնել իր առողջական վատ վիճակի մասին: Պարզվել էր, որ կարանտինի ընթացքում նրա մոտ հոգեբանական խնդիրներ են նկատվել, խորը դեպրեսիա է եղել, ինչից հետո գտնվում էր բարեկամի հսկողության տակ: Այդ ընթացքում եղել է նաև հիվանդանոցում: Նրա մոտ լինում է անձի երկվություն: