Աստղիկ Սաֆարյանի նոր լուսանկարը՝ Բարսելոնայից

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Բարսելոնայում, որտեղից պարբերաբար երկրպագուների հետ կիսվում է նոր լուսանկարներով եւ տեսանյութերով։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը կերպարանք է ընդունել լողափին։ Նա կրում է սեւ գույնի շապիկ, ծաղկավոր պրինտեվ կիսաշրջազգեստ, իսկ կերպարը համադրել է լաքապատ բերետի հետ։ Նա նվազագույն շպարով է, մազերն արձակված են։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Երեկվա երեկոյի մասին»։