«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունը կստանա «Պարզապես…» անվանումը

Page Six տաբլոիդը դրվագներ է ստացել «Սեքսը մեծ քաղաքում» շարունակության սցենարից։ Նոր սերիալում Քերի Բրեդշոուն կբաժանվի Միստր Բիգ մականունով իր սիրեցյալից, պնդում է հրատարակությունը:

Լրագրողների տեղեկություններով՝ Քերին եւ Միստր Բիգն ամուսնալուծությունից հետո վիճելու են ունեցվածքի բաժանման պատճառով: Տեսարաններից մեկում Սառա Ջեսիկա Փարքերի հերոսուհին ճաշի ժամանակ Միրանդայի (Սինթիա Նիքսոնի), Շարլոտայի (Քրիստին Դեւիսի) եւ Սթենֆորդի (Վիլլի Գարսոնի) հետ բողոքում է իրենց միջեւ ստեղծված իրավիճակից:

«Ես ձայնագրում էի փոդքասթ, լվանում էի մազերս։ Այո, ես չեմ ուտում եւ քնում, բայց ամուսնության մեջ ինձ լավ էի զգում։ Իսկ հիմա ես այն կանանցից մեկն եմ, որոնց մասին նա հո՞գ էր տանում», – ասում է Քերին:

«Իր երազանքի տղամարդու» հետ տարաձայնությունների պատճառների մասին Page Six-ին  հայտնի չէ։ Ավելի վաղ տաբլոիդը իմացել էր, որ պարոն Բիգը չի հայտնվի շոուի շարունակության մեջ, քանի որ Քրիս Նոտը որոշել է չվերադառնալ այդ դերին:

Նախօրեին լրագրողները «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի շարունակության նկարահանման հրապարակում նկատել են Բրիջիթ Մոյնախանի, որն օրիգինալ սերիալում խաղացել է Նատաշայի՝ Միստր Բիգի երկրորդ կնոջ դերը, որի հետ նա արդյունքում ամուսնալուծվել է: Դերասանուհին ամուսնական մատանիով է եղել, սակայն պարզ չէ, թե ով է լինելու նրա հերոսուհու ամուսինը։

Հայտնի սերիալի շարունակությունը կստանա «Պարզապես…» անվանումը եւ բաղկացած կլինի տասը դրվագներից: Դրանում չի հայտնվի նախագծի չորս գլխավոր հերոսուհիներից մեկը Սամանտա Ջոնսը (Կիմ Քեթրոլը)։