«Նրանք հայրիկի հետ շփման կարիք ունեն, սիրում են նրան»․ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծությունից հետո չի պատրաստվում խոչընդոտել Քանյե Ուեսթի և երեխաների շփմանը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը իրենց չորս երեխաների խնամակալության պայմանագիրը կնքելու վերաբերյալ համաձայնության են գալիս, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am–ը, 40–ամյա հեռուստաաստղը ցանկանում է, որ երեխաներն իրենց բաժանումից հետո շարունակեն հոր հետ նույնքան ժամանակ անցկացնել, որքան մինչ այդ։ Նա նշել է, որ Քանյեն կարող է իր երեխաների հետ հանդիպել, երբ կամենա և երբեք չի սպառնացել նրան՝  երեխաներից հեռու մնալու համար։

«Նրանք իրենց հայրիկի հետ շփման կարիք ունեն, սիրում են նրան», – ասել է Քարդաշյանը։

Քանյե Ուեսթն այցելել է երկու ոսկերիչների, որոնց անցյալ շաբաթ փորձում էր վաճառել Քիմ Քարդաշյանի համար գնված զարդերը։ Ուեսթն ամուսնալուծության փաստաթղթերը լրացնելուց մի քանի օր առաջ փորձել է վաճառել կնոջ համար գնած որոշ զարդեր։ Վաճառքի հանված զարդերը ներառում էին 1 միլիոն դոլար արժեցող Lorraine Schwartz ադամանդե վզնոցը, որը Քիմը նվեր է ստացել առաջնեկի` Նորթի լույս աշխարհ գալուց հետո, Քիմի 15 կարատանոց նշանադրության մատանին՝ 3 միլիոն դոլար արժողությամբ, Cartier ապրանքանիշի երկու ապարանջան և մեկ ոսկե վզնոց, որի վրա Քանյեի կողմից տեքստ է փորագրված:

«Այլևս չեմ ուզում կապ ունենալ Քարդաշյան ապրանքանիշի հետ», –ըստ աղբյուրի` ասել էր Քանյե Ուեսթը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծվելու մտադրության մասին: