Օրվա աստղագուշակ

Խոյ. Այսօր դուք ստիպված եք լինելու մի քանի տհաճ խոսակցություններ վարել: Ուզեք, թե չուզեք` պետք է խոստովանեք ձեր սեփական սխալներն ու անբարեհաճ գործողությունները, դրա հետ մեկտեղ էլ հույսը չպետք է դնեք դիմացինի ներողամտության վրա: Հնարավոր են ֆինանսական կորուստներ և չպլանավորված ծախսեր: Եկամուտ ստանալու վրա կարող են ապավինել նշանի միայն այն ներկայացուցիչները, որոնց գործունեության բնույթը կապված է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների առևտրի հետ: Ձգտեք նվազագույնի հասցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, խնայեք ձեր ուժերը:

Ցուլ. Այսօր ինչ էլ որ ասելու լինեն շրջապատի մարդիկ, գործեք ըստ նախապես մշակված պլանի, մի հրաժարվեք ձեր առջև դրված նպատակներից: Ներդաշնակ կդասավորվեն գործնական հարաբերությունները վաղեմի դաշնակիցների հետ, իսկ ահա նոր գործընկերները հիասթափեցնում են ու նաև նյարդայնացնում: Ֆինանսական պատկերը միանգամայն բարենպաստ է, փողը դուք տնօրինում եք բավական խոհեմ ձևով:

Բավական բարձր է կենսական ներուժը: Նշանի ներկայացուցիչների մեծ մասի համար օրը կապված է մտերիմներից որևէ մեկի մասին կարևոր տեղեկություններ ստանալու հետ:

Երկվորյակներ. Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու համար, հիմնականում` հեռվից եկած մարդկանց հետ: Նշանի բիզնեսմեն ներկայացուցիչների համար հնարավորություն կընձենվի ընդլայնել իրենց գործունեության ոլորտը, դուս գալ նոր շուկաների վրա: Ճիշտ է` դրա համար պետք կլինի ոչ միայն վճռականություն և հետևողականություն դրսևորել, այլև` կապիտալ ներդնել:

Իսկ ահա անձնական կյանքում ամեն չէ, որ հարթ է ընթանում: Մտերիմների հետ կոնֆլիկտները սովորականից հաճախ են ծագում: Տաք գլխով ասված խոսքերը կարող են վիրավորել այն մարդուն, որի զգացմունքները դուք ոչ միկերպ չէիք ցանկանա խոցել:

Խեցգետին. Այսօր հույսը դրեք միայն ձեր վրա: Անգամ եթե որևէ մեկն իր աջակցությունն է առաջարկում, դա ամենևին չի նշանակում, որ այն կցուցաբերվի ժամանակին և ցանկալի ձևով: Օրվա կեսին ձեր ինքնազգացողությունը կտրուկ կվատանա, և այդ պահին չարժե ոչ մի կարևոր բան պլանավորել:

Դուք ձգտում եք հնարավորինս անկեղծ լինել մտերիմների հետ, կիսվում եք բոլորի հետ ձեր զգացմունքներով և ապրումներովմ, ոչինչ չեք թաքցնում: Ավաղ, դա չի նպաստում հարաբերություններում ներդաշնակության հաստատմանը, հակառակը` հաճախ վերածվում է վեճերի առարկայի:

Առյուծ. Այսօր հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պատերազմն հայտարարել սեփական թուլություններին և հաղթել դրանց: Մի ծուլացեք, մի հետաձգեք ոչ մի գործ, զբաղվեք ոչ միայն այն գործերով, որոնք ձեզ դուր են գալիս, շփվեք ոչ միայն նրանց հետ, ովքեր ձեզ հետաքրքիր և հաճելի են, զուր մի վատնեք ժամանակը: Այս ամենը ծեծված ու ձանձրալի է թվում և բոլորովին ձեզ չի ներշնչում, սակայն այլ կերպ դուք ձեր առջև դրված նպատակներին չեք հասնի: Նաև մի հավատացեք նրացն, ովքեր հեշտ փողեր են խոստանում` ֆինանսական պատկերը կշտկվի միայն այն ժամանակ, երբ դուք դրա համար լուրջ ջանքեր գործադրեք:

Կույս. Սա այն օրերից է, երբ չպետք է համաձայնվեք համատեղ նախագծերին` մինչև որ չհամոզվեք այն բանում, որ ճիշտ եք հասկանում բոլոր նրանց, ում հետ ստիպված եք գործ բռնել և իրատեսորեն պատկերացնում եք նրանց մտադրություններն ու ապագայի պլանները: Բանն այն է, որ այսօր ձեզ մոլորության մեջ գցելը սովորականից շատ ավելի հեշտ է, և անբարյացկամները:

Բարենպաստ օր է ռոմանտիկ ժամադրությունների համար, կարելի է և պետք է նախաձեռնություն ցուցաբերել անձնական հարաբերություններում: Փոքրիկ ուղևորությունները բարձրացնում են տրամադրությունը և նպաստում նոր ծանոթությունների հաստատմանը:

Կշեռք. Որքան էլ որ դուք այսօր ձգտեք հանգստության և կանխատեսելիության, դժվար թե դրանց կարողանաք հասնել: Օրն իր հետ բազմաթիվ անակնկալներ է բերում` գերիշխողը հաճելիներն են, սակայն նաև հիասթափություններն էլ բացառված չեն: Ֆինանսական պատկերը անբարենպաստ է, և դուք խոհեմ կգտնվեք, եթե ձգտեք նվազեցնել ծախսերը, հրաժարվեք չպլանավորված գնումներից:

Օրը հարմար է ավագ ազգականների հետ շփումների համար` նրանց կեսափորձն ու խելամտությունը ձեզ կօգնեն խուսափել սխալներից: Իսկ ահա հասակակիցների և կրտսերների հետ լեզու գտնելն այդքան էլ հեշտ չի լինի:

Կարիճ. Այսօր լավ կանցնեն գործնական և անձնական հանդիպումները, դուք հեշտության ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ: Բոլորվին ոչ վերջին դերը կխաղա դրանում ձեր հմայքը` դուք ուղղակի դու եք գալիս նրանց, ում հետ գործ եք բռնում ինչն էլ օգնում է փոխհասկացվածության ձեռքբերմանը: Օրը հարմար է կլինի գործնական ուղևորությունների, նոր նախագծեր սկսելու, խոշոր գործարքներ կնքելու համար:

Անձնական հարաբերություններում հազիվ թե որևէ էական փոփոխություններ լինեն դեպի դրականը, սակայն ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակը ձեր սրտով է: Կարող է իր մասին հիշեցնել հին ծանոթը, և դուք ուրախ կլինեք նրանից որևէ լուր ստանալու համար:

Աղեղնավոր. Մի տխրեք, եթե ինչ-որ բան չի ընթանում այնպես, նիչպես դուք նախատեսել էիք: Այսօրվա բոլոր անակնկալներն ու անսպասելի շրջադարձերը ձեզ համար միանգամայն օգտակար կլինեն: Ժամանակին ստանալով կարևոր գործնական տեղեկություն, դուք կկնքեք բավական ձեռնտու գործարք, կամ էլ կձեռնարկեք այլ քայլեր, որոնք թույլ կտան ձեզ զգալիորեն առաջ անցնել մրցակիցներից:

Մտերիմների հետ հարաբերությունները, որոնք ներդաշնակ ու ջերմ էին առավոտյան, կեսօրին կսկսեն վատթարանալ, և բոլորովին` ոչ ձեր մեղքով: Այնուամենայնիօվ, հենց դուք պետք է ձեռնամուխ լինեք դրանց վերականգնմանը:

Այծեղջյուր. Այսօր հնարավորություն կընձեռնվի ավարտին հասցնել վաղուց սկսված գործերը, և միևնույն ժամանակ էլ` ստանալ պարգև այն ջանքերի համար, որ դուք թափել եք երկար ժամանակահատվածում: Հնարավոր է հին գործնական կապերի վերականգնում, ինչը ճիշը պահին կլինի և ձեր առջև կբացի նոր հեռանկարներ: Ցանկալի չեն ազդեցիկ մարդկանց և պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումները:

Ձեր կենսական ներուժը շատ բարձր է: Կարելի է ուղևորությունների մեկնել, անգամ` եթե դրանց նպատակը կասկածելի է, իսկ շրջապատի մարդիկ` տհաճ:

Ջրհոս. Դուք հաջողությունների եք հասնում, քանի որ ցանկացած խնդրի լուծմանը մոտենում եք ստեղծագործաբար: ճիշտ է` միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել սխալներից, սակայն անգամ դրանք ձեզ օգտակար են լինում: Բոլորի համար չէ, որ հասկանալի է ձեր գործողությունների մոտիվացիան, շրջապատի մարդիկ փորձում են ձեզ խելքի բերել, ուղղորդել ավելի սովորական հունով, որը իրենց կարծիքով առավել ճիշտ ուղին է: Վերաբերվեք այդ ամենին հեգնանքի որոշակի չափաբաժնով: Ընդհանրապես` այսօր հումորի զգացումը ձեզ կօգնի խուսափել բազմաթիվ բարդություններից ու կոնֆլիկտներից:

Ձկներ. Անսպասելի զուգադիպությունների և հանգամանքների բարենպաստ զարգացման շնորհիվ այսօր ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում: Դուք շանս կունենաք գտնելու համախոհների և նոր ընկերների, ստանալու ազդեցիկ մարդկանց հովանավությունն ու աջակցությունը: Միայն նոր սիրվեպեր սկսելու յարցում չարժե շտապել` դժվար թե դրանք հաջողությամբ պսակվեն:

Տանը հնարավոր են մանր թյուրիմածություններ, իսկ մտերիմների հետ վեճերից անհնար կլինի խուսափել: Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, հատկապես` եթե դուք վստահ չեք դրանց նպատակահարմարության մեջ:

freenews.am