Facebook-ն իր աշխատակիցներին ներկայացրել է կարճ լուրեր մեխանիկորեն ստեղծելու գործիքը

Facebook-ն աշխատում է գործիքի շուրջ, որը կտեղծի մեծ տեքստերի եւ լուրերի կարճ տարբերակները: Այդ մասին գրում է BuzzFeed News-ը՝ հղում անելով ընկերության ներքին շնորհանդեսին:

Ապագա ծառայությունն անվանել են TLDR — «too long, didnʼt read» («չափազանց երկար է, չեմ կարդացել»): Ենթադրվում է, որ այն կշարադրի տեքստերը թեզերի տեսքով, ինչպես նաեւ կհնչյունավորի դրանք:

Հավանաբար, ծառայության հիմքում կլինի նեյրոցանցը: Տելեգրամում կա «42 վայրկյան» փակ ալիք, որում ռուսական եւ անգլախոս պարբերականներից տեխնոլոգիաների եւ ինտերնետային բիզնեսի մասին լուրերը հրապարակվում են հենց թեզերի նշված ցանկի տեսքով:

Ալիքի հեղինակները պնդում են, որ դրանում լուրերը ստեղծված են առանց մարդու մասնակցության. նեյրոցանցը փնտրում, այնուհետեւ մշակում է նյութերը:

freenews.am