Պատմական մենամարտ. Մայք Թայսոնն ու Ռոյ Ջոնսը կհանդիպեն ռինգում

Ծանր քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, 54-ամյա ամերիկացի Մայք Թայսոնը կվերադառնա ռինգ և ցուցադրական մենամարտում կհանդիպի հինգ քաշային կարգերում աշխարհի չեմպիոն, 51-ամյա Ռոյ Ջոնս կրտսերի հետ։ Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Լոս Անջելեսում։

«Շատ ուրախ եմ, որ իմ և Թայսոնի մենամարտը տեղի կունենա։ Ես միշտ պատրաստ եմ եղել, այս անգամ էլ կլինեմ։ Ես ցանկանում եմ, որ բոլոր երկրպագուները դիտեն այդ մենամարտը և աջակցեն ինձ։ Սպասվում է պատմական մենամարտ»,- Ինստագրամում գրել է Ռոյ Ջոնսը։

Մենամարտը կլինի 8 ռաունդից։

Հիշեցնենք, որ Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005-ին, Ռոյ Ջոնսը՝ 2018-ին։