WhatsApp-ում նոր գործառույթներ կհայտնվեն

WhatsApp հանրահայտ մեսենջերի՝ Android-ի համար նախատեսված 2.20.196.8 տարբերակը կունենա մի շարք նոր գործառույթներ։ Այս մասին գրում է WABetaInfo-ն։

Գլխավոր նորարարություններից կլինի մեկ օգտահաշիվը 4 սարքերում  միաժամանակ օգտագործելու հնարավորությունը։ Գործառույթը կստանա Linked Devices անվանումը։ Մեկ պրոֆիլին հնարավոր կլինի կցել մի քանի սմարթֆոն կամ համակարգիչ։

Բացի այդ, մշակողները ծրագրում են բարելավել որոնողական համակարգը։ Որոնման ժամանակ հնարավոր կլինի հաղորդագրությունները ֆիլտրել ըստ տեսակի՝ այդպիսով առանձին գտնելով լուսանկարները, տեսանյութերը, հղումները, ձայնագրությունները և փաստաթղթերը։

Երկու գործառույթներն էլ ներկայում մշակման փուլում են։

shantnews.am