Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է 21-րդ դարում յուրաքանչյուր մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների ցանկում:
Հայ ֆուտբոլիստը 2015/16 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում միասին 32 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ինչը մրցաշրջանի լավագույն արդյունքն էր: