Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է ամերիկյան Guess նորաձևության ապրանքանիշի գովազդային արշավում: Նա լուսանկարները տեղադրել է Instagram-ի իր միկրոբլոգում:
Կադրերում 50-ամյա Լոպեսը սպիտակ լողազգեստով է՝ կրծքավանդակի հատվածում ապրանքանիշի մեծ եռանկյունաձև պատկերանշանով, ծովի ֆոնին:
Երկրպագուները գնահատել են Լոպեսի տեսքը գրառման տակ նշված մեկնաբանություններում:
«Դու գեղեցիկ ես, ես սիրում եմ քեզ»: «Կատարյալ մարմին: Ինչպե՞ս է դա քեզ հաջողվում» և այլն, գրել են նրանք:
Դերասանուհու հրապարակումը հավաքել է ավելի քան մեկ միլիոն հավանում:
Աղբյուրը՝ shantnews.am