Ինչու Գարիկ Սեփխանյանի դերը խաղաց Նարեկ Պետրոսյանը. Գարիկը 2 սերիա հետո հրաժարվել է «Հորանց տունը» սիթքոմում իր դերից

Մի քանի օր է՝ մեկնարկել է «Դեպուտատի շոու»-ի նոր նախագիծը` «Հորանց տունը» սիթքոմը: Նախագծի պրոդյուսերներ Անդրանիկ Հարությունյանը նախապես հայտնել էր, որ Միացյալ Նահանգներից ժամանած եղբոր դերը մարմնավորելու է դերասան Գարիկ Սեփխանյանը, սակայն Գարիկի փոխարեն եթերում տեսնում ենք ռեփեր Նարեկ Պետրոսյանին:

Tert.am Life-ը կապ հաստատեց կողմերի հետ` պարզելու, թե ինչու Գարիկ Սեփխայանը սիթքոմի դերասանական կազմից դուրս մնաց:

Նարեկն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու է ինքը փոխարինել Գարիկին:

Անդրանիկը նշեց, որ Գարիկի հետ երկու սերիա արդեն նկարահանել էին, սակայն ստիպված են եղել նրա մասնակցությամբ տեսարանները կրկին նկարահանել: «Մեր նախաձեռնությամբ չէ, որ Գարիկը չի նկարահանվում սիթքոմում, պատճառը նա կասի»,- ասաց Անդրանիկն ու հավելեց, որ Գարիկն իրենց ընկերն է, հարաբերությունները չեն տուժել:

Գարիկը ևս մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նախագծի անձնակազմի հետ խնդիրներ չունի, ընկերներ են, սակայն ժամանակի սղության խնդիր է առաջ եկել. «Քանի որ գործերս շատ էին, ժամանակի սղության պատճառով չկարողացա մնալ նախագծում: Նախապես չէի ծրագրել, որ գործերս չեմ հասցնի»:

Tert.am