Սիլվա Հակոբյանի անակնալ համերգը ՀՕՖ աջակցության կենտրոնի փոքրիկների համար

Mix Show-ն և Chipsella 3D-ն անակնկալ համերգ են մատուցել ՀՕՖ աջակցության կենտրոնի փոքրիկներին։ Այս անգամ էլ Սիլվա Հակոբյանն է ուրախացնում ծնողներից հեռու ապրող փոքրիկներին, որոնք ապրում են մեկ հարկի տակ։ Հոլովակում կտեսնեք փոքրիկների, որոնք ապրում են մեկ հարկի տակ և ամեն օր շփվում են միմյանց հետ՝ ինչպես մեկ բազմանդամ ընտանիքի անդամներ։ Նախաձեռնության նպատակը ընտանիքից հեռու ապրող փոքրիկներին մեկուսացման օրերին դրական էմոցիաներ, ժպիտներ պարգևելն է։

Նկարահանումն արվել է մինչ վերջին խստացումները՝ պահելով արատակարգ դրության համար ՊԱՐՏԱԴԻՐ անվտանգության բոլոր նորմերը։ Նկարահանման ողջ ընթացքում չի խախտվել նկարահանող խմբի և ՀՕՖ աջակցության կենտրոնի փոքրիկների միջև սոցիալական հեռավորությունը։

Տեսանյութը  այստեղ

Աղբյուրը՝ kamoblog.tv