ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակվել է իր և ընտանիքի տարեկան հայտարարագիրը։ Շարունակելով մեքենաների շարքը՝ այս անգամ ներկայացնում ենք, թե ինչ մեքենա են վարում ԱԺ փոխնախագահն ու իր կինը։
Ըստ հայտարարագրի՝ Ալեն Սիմոնյանը նախորդ տարվա ընթացքում նոր մեքենա ձեռքի չի բերել, հինն էլ չի օտարել․ շարունակում է վարել 2012 թվականի արտադրության իր RANGE ROVER-ը։ Կինը՝ Մարիամ Մարգարյանը ձեռք է բերել 2014 թվականի արտադրության, Hyundai մակնիշի մեքենա, որը գնել է 7 մլն 335 հազար դրամով։