125 մլն դոլար շահած զույգին կողոպտել են

Վիճակախաղում 101 միլիոն ֆունտ սթեռլինգ շահած բրիտանացի զույգին կողոպտել են սեփական տանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Անգլիական Էթչինգհեմ գյուղի բնակիչները՝ Դեյվիդ Դոուզը և նրա կինը՝ Անժելան, կողոպուտի զոհ են դարձել: 2011-ին զույգը EuroMillions վիճակախաղում շահել էր մոտ 125 միլիոն դոլար:

Խոշոր շահումից հետո զույգը տեղափոխվել է շքեղ առանձնատուն: Կողոպտիչները ներխուժել են տուն, երբ զույգը տանն է եղել: Հարձակվողները դեմքով հարվածել են 56-ամյա Դեյվիդին, իսկ 52-ամյա Անժելային կապել են մալուխով:

Կողոպտիչները գողացել են զույգի Range Rover մակնիշի ավտոմեքենան և զարդեր: Մեքենայում մոտ 20 հազար ֆունտ է եղել: Ավտոմեքենան գողերն այրել են: Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է երեք կասկածյալի, բայց նրանց ազատ են արձակել ապացույցների բացակայության պատճառով:

168.am