Բրեդ Փիթը կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ է՝ վարսավիրանոց չի գնացել

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն իր երկրպագուներին զարմացրել է անխնամ արտաքինով: Նույնիսկ կինոաստղերը կորոնավիրուսի հետևանքով մեկուսացված լինելով «բախվել են» հասարակ մահկանացուներին հատուկ խնդիրներին:

Դատելով լուսանկարներից՝ Փիթը վաղուց չի օգտվել վարսահարդարի ծառայություններից:

Փիթի լուսանկարը, որում նա երկար մազերով է և չներկված, անխնամ մազարմատներով, հրապարակել է Daily Mail-ը: Աստղը իր ընկերոջ հետ է. նրանք Մալիբուում են՝ Փիթի տան մոտ, և ըստ երևույթին քննարկում են մոտոցիկլետը, որը Փիթը հանել է վաճառքի: