Մեսսին 21-րդ դարում ՉԼ-ի եզրափակիչների պատմության լավագույն ֆուտբոլիստն է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Squawka-ի վարկածով ճանաչվել է 21-րդ դարում Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն ֆուտբոլիստ:

Հաշվի է առնվել այն, թե ֆուտբոլիստներն ինչ ներդրում են ունեցել հաղթական արդյունքում նվաճման հարցում, ինչպես նաև դաշտում ընդհանուր արդյունավետությունն ու թիմի վրա ունեցած ազդեցությունը: Հաշվի են առնվել միայն այն ֆուտբոլիստները, որոնք եզրափակիչ խաղից հետո ստացել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
21-րդ դարում Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն 10 ֆուտբոլիստներն են՝

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»). ՉԼ 2010/11 մրցաշրջանի եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (3-1)

2. Զինեդին Զիդան («Ռեալ»). ՉԼ 2001/02 մրցաշրջանի եզրափակիչ «Բավարիայի» հետ (2-1)

3. Չավի («Բարսելոնա»). ՉԼ 2008/2009 մրցաշրջանի եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (2-0)

4. Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»). ՉԼ 2004/2005 մրցաշրջանի եզրափակիչ «Միլանի» հետ (3-3, 11մ.՝ 3-2)

5. Օլիվեր Կան («Բավարիա»). ՉԼ 2000/2001 մրցաշրջանի եզափակիչ «Վաենսիայի» հետ (1-1, 11մ՝ 5-4)

6. Դիդյե Դրոգբա («Չելսի»). ՉԼ 2011/2012 մրցաշրջանի եզրափակիչ «Բավարիայի» հետ (1-1, 11մ.՝ 4-3)

7. Արյեն Ռոբեն («Բավարիա»). ՉԼ 2012/2013 եզրափակիչ Դորտմունդի «Բոուսիայի» հետ (2-1)

8. Անխել Դի Մարիա («Ռեալ»). ՉԼ 2013/2014 մրցաշրջանի եզրափակիչ «Աթլետիկոյի» հետ (4-1)

9. Գարեթ Բեյլ («Ռեալ»). ՉԼ 2017/2018 մրցաշրջանի եզրափակիչ «Լիվերպուլի» հետ (3-1)

10. Դիեգո Միլիտո («Ինտեր»). ՉԼ 2009/2010 մրցաշրջանի եզրափակիչ «Բավարիայի» հետ (2-0)

11-րդ տեղում «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի՝ «Յուվենտուսի» (4-1) հետ եզրափակչի համար:

Tert.am