Զբոսաշրջային սեզոնը Հունաստանում կբացվի հունիսի 15-ից, իսկ հուլիսի 1-ից աստիճանաբար այլ երկրներից դեպի Հունաստան ուղիղ ավիաչվերթները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտըակիսը՝ ժողովրդին ուղղված ուղերձում:
«Զբոսաշրջային սեզոնը կսկսվի հունիսի 15-ից, երբ բացվում են սեզոնային հյուրանոցները: Իսկ հուլիսի 1-ից աստիճանաբար կսկսվեն միջազգային ուղիղ ավիաչվերթները՝ մեր զբոսաշրջային ուղղություններով»,- ասել է Միցոտակիսը:
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ Հունսատան ժամանող զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի ախտորոշմանն թեստեր հանձնեն: