Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինից հետո Վատիկանի թանգարանները կվերսկսեն իրենց աշխատանքը հունիսի մեկից:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, թանգարան մտնելուց առաջ այցելուները կջերմաչափվեն: Նրանց կպարտադրեն նաև դիմակներ կրել: Իսկ տոմս ձեռք բերել հնարավոր կլինի միայն առցանց տարբերակով, այդ պատճառով ամրագրման համար սահմանված 4 եվրո հավելյալ վճարը ժամանակավորապես կչեղարկվի:
Ժամանակավորապես կդադարեցվի նաև ամսվա վերջին կիրակի օրերին իրականացվող անվճար այցելությունները թանգարաններ:
Վատիկանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 12 դեպք է արձանագրվել: