Իսպանիայի իշխանությունները որոշում են կայացրել երկիրն արտասահմանցի զբոսաշրջիկների համար բացելու մասին: Корреспондент-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 23-ին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Այս ամառը կլինի զբոսաշրջային: Հուլիսից սկսած կվերսկսի արտասահմանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր՝ պահպանելով անվտանգության կանոնները: Արտասահմանցիներն արդեն կարող են ծրագրել իրենց հանգիստը մեր երկրում», -ասել է Սանչեսը Մադրիդում կայացած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ «Իսպանիային անհրաժեշտ է զբոսաշրջությունը, իսկ զբոսաշրջության համար անհրաժեշտ է անվտանգությունը»:
Ավելի վաղ Սանչեսը հայտարարել էր, որ Իսպանիայում երեքշաբթի օրվանից 10-օրյա սուգ կհայտարարվի կորոնավիրուսից մահացածների հիշատակին:
Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության 50 նոր դեպք է գրանցվել՝ մահացության ընդհանուր ցուցանիշը հասցնելով 28 678-ի: