Իտալիայում թատրոններն ու կինոն կվերաբացվեն հունիսի կեսից. РИА Новости

Իտալիայում մայիսի 25-ից կվերսկսվի մարզասրահների ու սպորտային կենտրոնների աշխատանքը, իսկ հունիսի 15-ից կվերաբացվեն կինոն և թատրոնները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին:

Շաբաթ տեղի ունեցած հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ նա ներկայացրել է հանված սահմանափակումների նոր փաթեթը: Դրանք սահմանվել էին մարտի կեսերին՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով:

«Երկուշաբթի կվերսկսվեն ֆուտբոլային մարզումները, բաց կլինեն թանգարանները, մայիսի 25-ից կվերաբացվեն մարզասրահներն ու սպորտային կենտրոնները»,- հայտարարել է Կոնտեն:

«Հունիսի 25-ից կբացվեն թատրոններն ու կինոն, ինչպես նաև հասանելի կլինեն երեխաների համար ժամանցային, ճանաչողական բնույթի տարբեր առաջարկներ»,- ընդգծել է նա:

tert.am