Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին 500.000 եվրո է նվիրաբերել Արգենտինայի հիվանդանոցներին, տեղեկացնում է TyC Sports-ը:
Այդ գումարը ծախսվելու է բժիշկների և բուժաշխատողների համար պարագաներ ձեռք բերելու համար (դիմակներ, հատուկ հագուստ, արհեստական շնչառության սարքեր):
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Արգենտինայում անցել է 6000-ը: