ԱՄՆ-ում ալիգատորի և օձի կաշվից պատրաստված դիմակներ են վաճառքի հանվել (լուսանկարներ)

Ալիգատորի և օձի կաշվից ապրանքների ստեղծմամբ զբաղվող All American Gator ընկերությունն ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի ֆոնին սողունների կաշվից պատրաստված դիմակներ է վաճառքի ներկայացրել, հայտնում է odditycentral.com կայքը։

Դիմակների կաշին ինքնին կորոնավիրուսից չի պաշտպանում, սակայն դրանց ներսում ֆիլտրերի հնարավորինս հեշտ տեղադրման համար անհրաժեշտ հարմարանք կա։

«Մարդիկ պետք է ստիպված լինեն ծածկել իրենց դեմքը, և այս վիավիճակը, դժբախտաբար, կարող է շատ ավելի երկար տևել։ Որոշները ցանկանում են անգամ համավարակի ընթացքում նորաձև լինել, այդ պատճառով էլ ուզում եմ նրանց նման տարբերակներ առաջարկել»,- նշել է All American Gator ընկերության սեփականատեր Բրայան Վուդը։

Վուդը նշում է, որ հետագայում հնարավոր է ՝ N95 ֆիլտրացիոն համակարգով դիմակներ նույնպես ներկայացվեն։ 

«Դիզայներները աշխատանքերի դեռևս նախնական փուլում են, ուստի՝ ցանկանում եմ մեր ունեցած պաշարները օգտագործել պատաստելու ոչ միայն պիթոնի, այլ նաև ալիգատորի և իգուանայի կաշվից դիմակներ»,- նշել է Բրայանը։

Ինչ վերաբերում է գնին, ապա դիմակների արժեքն օգտագործված կաշվի տեսակի հետ կապված կտատանվում է 90-120 դոլարի շրջանակում։

Tert.am