Փորձագետները նշել են սննդամթերքի այն տեսակները, որոնք նպաստում են «երջանկության հորմոնի» մակարդակի բարձրացմանը

Մասնագետների խոսքով՝ սննդակարգում որոշակի սննդամթերքի գործածությունը թույլ կտա բարձրացնել տրամադրությունն ու բարելավել ինքնազգացողությունը։ Ինչպես գրում է med2.ru կայքը, սա պայմանավորված է նրանով, որ սննդամթերքի որոշ տեսակներ կարող են բարձրացնել այսպես կոչված «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի մակարդակը։

Դրական հույզերի համար առաջին հերթին պատասխանատու են շոկոլադը, պանիրն ու բանանը, սակայն նշված մթերքը միակը չէ, որ նման ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Մասնագետների խոսքով՝ տրամադրության բարձրացմանն են նպաստում նաև հնդկահավի միսն ու ճագարի միսը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք պարունակում են տրիպտոֆան՝ նյութ, որն օգնում է սերոտոնինի սինթեզման գործընթացին։ Բացի այդ, այս կարևոր հորմոնի արտադրման հարցում շատ կարևոր դեր է խաղում նաև կաթնամթերքը, ուստի այն նույնպես հարկավոր է ներառել սննդակարգում։

Նյարդաբանները նաև խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը մեծ քանակությամբ թարմ բանջարեղենով ու մրգերով։ Սննդակարգը բալանսավորելու և ավելի հետաքրքիր դարձնելու համար կարելի է դրանում ներառել նաև ձուկ, ընկույզներ ու բուսական թեյեր։ Մասնագետները վստահ են, որ սննդամթերքի վերոնշյալ տեսակներով հարուստ սննդակարգը կօգնի զգալիորեն բարելավել ոչ միայն ինքնազգացողությունը, այլև տրամադրությունը։

Tert.am