Ինչպե՞ս համադրել վերարկուն և սպորտային տաբատը. ցուցադրում է Քիմ Քարդաշյանը

Քիմ Քարդաշյանին երեկ նկատել են սուրբծննդյան գնումներ կատարելիս: Նվերներ գնելու համար աստղն այցելել է Լոս Անջելեսում գտնվող առևտրի կենտրոններից մեկը:

Նախատոնական օրվա համար Քիմն ընտրել է դասական վերարկու և սպորտային տաբատներ՝ ապացուցելով, որ զգեստապահարանի նույնիսկ անհամադրելի թվացող իրերը կարելի է համադրել: Քարդաշյանի կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

blog.168.am