Մարինկա Խաչատրյանն այս ընթացքում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում։ Դերասանուհին չնայած հագեցած գրաֆիկին, ամեն դեպքում, հասցնում է նաև հետևորդների հետ կիսվել նորաձև կերպարներով։
Ինչպես հաճախ են աղջիկները վստահեցնում՝ աշնանը նորաձև լինելն ավելի հեշտ է, քանի որ հագուստն ընտրելու տարբերակներն են շատ և համադրություններ անելու դաշտը՝ մեծ։
Մարինկա Խաչատրյանն ինստագրամյան իր էջում հաճախ է ոճային լուսանկարներ տեղադրում, ինչպես խնջույքներից, այնպես էլ առօրյայից։ Tert.am Life-ը դերասանուհու աշնանային ամենավառ կերպարներից առանձնացրել է տասը համադրություն, որոնց միջոցով հնարավոր է նորաձև դիմակայել աշնանը։