ԱՄՆ-ում Մյուլլերի զեկույցը վերածել են կոմիքսի, այն վաճառքի կհանվի դեկտեմբերի 3-ին (լուսանկարներ)



ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություն ներին Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննության արդյունքների մասին զեկույցը գրաֆիկական վեպի ձևաչափով վաճառքի կհանվի դեկտեմբերի 3-ին: Այս մասին ասվում է The Washington Post թերթի կայքում, որը գրքի հեղինակներից է:

«Մյուլլերի պատկերազարդ զեկույցը. հետաքննության խափանում» խորագրով նոր գիրքը նվիրված է նրան, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է միջամտել հատուկ դատախազի գործունեությանը:

Հրատարակության հիմքում ընկած են Մյուլլերի զեկույցի դրվագները, Կոնգրեսում վկաների ցուցմունքները և The Washington Post-ի լրագրողների նյութերը:

Ներկայում պատկերազարդ գիրքը հասանելի է նախնական պատվերի համար՝ մեկ օրինակի համար 20 դոլարով։ Գիրքը ստեղծել է The Washington Post պարբերականը՝ Scribner հրատարակչության հետ համատեղ:

Նշվում է, որ կոմիքսի մոտիվներով նաև վեց դրվագներից բաղկացած սերիալ կստեղծվի:

Tert.am