Լավ լուր երաժշտասերներին. նոյեմբերի 10-ին՝ «Ռեինկարնացիա» խմբի համերգը Երևանում

«Ռեինկարնացիա» խումբը հաճելի անակնկալ ունի իր երկրպագուների համար. նոյեմբերի 10-ին New Yans Club-ում տեղի կունենա խմբի համերգը՝ հագեցած արդեն հայտնի ու սիրված, ինչպես նաև նոր ու դեռևս ոչ շատ հանրայնացված երգերով: Կենդանի նվագակցություն, դրայվ, բարձր տրամադրություն. այն, ինչ խոստանում են երեկոյի կազմակերպիչները:

Նկատենք, որ համերգը կայանալու է New Yans Club-ում. բոլորին ծանոթ վայր, որը բավական վերջերս վերաբացվեց լիովին ներ ձեռագրով: Ինչպես տեղեկանում ենք ֆեյսբուքյան էջից, փոխվել է ամեն ինչ՝ ճաշացանկից մինչև բենդ ու երգիչներ:

Դե իսկ «Ռեինկարնացիա» խմբի համերգին ներկա գտնվելու համար, էջից ուղղորդում են այստեղ՝

 @new_yans
m.me/NewYansMusicHall
044 77 00 77
 010 70 00 00, 010 70 00 01
Տերյան 76 #new_yansmusichall