Ժողովրդի հարկերի հաշվին օնլայն հեռուստաալիք կստեղծեն. արդեն 102 մլն դրամ ֆինանսական միջոցներ հատկացնելու հայտ է ներկայացվել

«Գալիք տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը տեղեկացրեց, որ եկող տարի նախատեսվում է ստեղծել օնլայն-ալիք, ինչի համար արդեն 102 մլն դրամ ֆինանսական միջոցներ հատկացնելու հայտ է ներկայացվել: Նա նշեց, որ ներկա պահին հայտը ոչ դրական, ո՛չ բացասական եզրակացություն չի ստացել. «Մենք դեռևս սպասում ենք պատասխանի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: