Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը, որը 450 մլն դոլար էր վճարել Դա Վինչիի գլուխգործոցի համար, այժմ միլիոններ է ծախսել դդումներ ձեռք բերելու համար

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը, որը ռեկորդային գումար՝ 450 մլն դոլար էր վճարել Դա Վինչիի Salvator Mundi գլուխգործոցի համար, այժմ միլիոններ է ծախսել դդումների թեմայով ինստալյացիան ձեռք բերելու համար, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը հաղորդում է, որ ինստալյացիան այժմ ցուցադրվում է «Հավերժական սեր դդումների հանդեպ» ցուցահանդեսի շրջանակում՝ Մայամիի ժամանակակից արվեստի ինստիտուտում:

Արվեստագետ Յայոյի Կուսամայի արվեստի գործը բաղկացած է դեղին պուտավոր դդումներից, որոնք լուսավորված են LED լամպերով և տեղակայված են ամբողջովին հայելապատ սենյակում:

Ինստալյացիայի գնորդը, ըստ հաղորդման, անմիջական կապ ունի աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ:

Հավաքածուն Մայամիի ժամանակակից արվեստի ինստիտուտ է բերվել հոկտեմբերի 12-ին, և ինչպես գրված է թանգարանի կայքում՝ այն վարձակալության հիմունքով բերվել է Սաուդյան Արաբիայի թագավորական հավաքածուից:

Հաղորդվում է, որ գահաժառանգ արքայազնը հավաքածուն ձեռք է բերել 6 ամիս առաջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որի ճակատագիրն ու գտնվելու վայրը վաճառվելուց հետո անհայտ էր, պահվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի զբոսանավում:

2017թ.-ին այն աճուրդի էր հանվել և 450 մլն դոլարով գնվել մասնավոր հավաքորդի կողմից՝ դառնալով պատմության մեջ ամենաթանկ վաճառված արվեստի գործը:

The immersive installation titled All the Eternal Love I Have for the Pumpkins (pictured) is currently on display at the Institute of Contemporary Art in Miami, America
Artist Yayoi Kusama based the piece around her signature yellow spotted pumpkins that were then lit with LED lights and placed inside a mirrored room
Bin Salman is said to be behind the purchase of Da Vinci masterpiece Salvator Mundi in 2017
Saudi Arabia's Crown Prince Mohammed bin Salman, seen in Riyadh earlier this month, is linked to the purchase of the artworks

Tert.am