Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ընտանիքով մշտական բնակության է տեղափոխվել Հայաստան: Նիկոլան և նրա կինն այս մասին ասել են Գյումրիում լրագրողների հետ զրույցում: «Մենք արդեն տեղափոխվել ենք և ապրում ենք Հայաստանում»,- ասել է Նիկոլա Ազնավուրի կինը՝ Քրիստինա Սարգսյանը:
«Գյումրին մեր ընտանիքի համար կարևոր նշանակություն ունի: Ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և այս այցն առաջին անգամ չէ»,-նշել է Նիկոլա Ազնավուրը: