Հետազոտությունը ցույց է տվել՝ որ սովորությունից է հարկավոր ազատվել քաշը նվազեցնելու համար

Ավելորդ քաշից ազատվելու համար մշակվել են բազմաթիվ դիետաներ, որոնք գործում են տարբեր կերպ: Որոշները ենթադրում են ածխաջրերի սահմանափակում, որոշները՝ ճարպերի բացառում, որոշները՝ սպիտակուցային մթերքի գործածություն և այլն: Այս սննդակարգերից շատերն են բավական արդյունավետ, սակայն կան նաև այնպիսինները, որոնք չեն օգնում հասնել ցանկալի արդյունքին անկախ գործադրած ջանքերից:

Սննդաբանների շրջանում կարծիքներն ամենաարդյունավետ սննդակարգերի վերաբերյալ տարբեր են, սակայն բոլոր մասնագետներն էլ համակարծիք են, որ ավելորդ քաշի դեմ պայքարում արդյունավետությունը կախված է ոչ միայն օգտագործված սննդից, այլև այդ սննդի ընդունման ժամից:

Գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը հերթական անգամ ցույց է տվել, թե որքան կարևոր է սննդի ընդունման ժամը: Սննդաբաններն ընդգծում են, որ կազմվածքի համար ամենավնասակար սովորությունն ուշ ժամին ընթրելն է: Սա է պատճառը, որ երեկոյան 10-ից հետո ուտելու դեպքում մարդը չի խուսափի քաշի ավելացումից:

Ուսումնասիրությանը մասնակցել են կանայք, որոնց գիտնականները բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի կանայք ընթրում էին երեկոյան 6-ին, մինչդեռ երկրորդ խմբի կանայք՝ երեկոյան 10-11-ն ընկած ժամանակահատվածում: Այս կերպ կանայք սնվել են երկու շաբաթ՝ օգտագործելով նույն կալորիականությամբ սնունդ:

Չնայած, որ սննդակարգի կալորիականությունը երկու խմբի դեպքում էլ նույնն էր, այնուամենայնիվ հետազոտությունը ցույց է տվել, որ երեկոյան ուշ ժամերին ընթրող կանանց քաշն ու օրգանիզմում ճարպի տոկոսն ավելի շատ էր ավելացել, քան ժամը 6-ին ընթրողների քաշն ու ճարպի մակարդակը: Մասնագետների խոսքով՝ սա պայմանավորված է նրանով, որ գիշերը մարդու նյութափոխանակությունը դանդաղում է և օրգանիզմն ավելի շատ ճարպ է կուտակում:

Սա է պատճառը, որ երեկոյան ուշ ժամին ընթրելը սննդաբանները համարում են նիհարել ցանկացողների համար վատագույն սովորությունը, որից անպայման հարկավոր է ազատվել: Եթե մարդը ցանկանում է նվազեցնել քաշը, ապա նա չպետք է սնվի երեկոյան 6-ից ուշ: Ծայրահեղ դեպքում կարելի է ընթրել երեկոյան 8-ին, քանի որ ավելի ուշ սնվելու դեպքում ավելորդ քաշից ազատվելը շատ ավելի դժվար կլինի: Չափազանց ուշ քնողներին մասնագետները խորհուրդ են տալիս սաստիկ քաղցի դեպքում օգտագործել հնարավորինս ցածր կալորիականությամբ մթերք, որը բացասաբար չի անդրադառնա կազմվածքի վրա: Այս դեպքում քաղցը հագեցնելու հիանալի տարբերակ կարող են լինել խնձորը կամ մի բաժակ ցածր յուղայնությամբ կեֆիրը:

Նյութի աղբյուրը՝ med2.ru