107-ամյա ամերիկուհին ասել է, որ իր երկարակեցության գաղտնիքը գազավորված ըմպելիքների հանդեպ սերն է

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի 107-ամյա բնակչուհին կարծում է, որ իր երկարակեցության գաղտնիքը «Կոկա կոլա»-ի ամենօրյա օգտագործումն է, գրում է fox13news.com-ը:

Հոկտեմբերի 4-ին լրացել է Ֆրենսիս Բրասիի ծննդյան 107-ամյակը: Կնոջ տարեդարձի առթիվ տարեցների խնամքի կենտրոնում, որտեղ ապրում է կինը, միջոցառում են կազմակերպել և լուսանկարիչներ հրավիրել:

Բրասին ծնվել է 1912 թվականին: Շատ է ճամփորդել. եղել է Հարավային Ամերիկայում և ասիական մի շարք երկրներում: Մինչ այժմ պահպանում է Չինաստան կատարած ճամփորդության ընթացքում գնված հուշանվերները: 1980 թվականին Բրասին անցել է հանգստի և տեղափոխվել Ֆլորիդա, իսկ 4 տարի առաջ հաստատվել է տարեցների խնամքի կենտրոնում:

Աշխարհի ամենատարեց անձը` 116-ամյա Կանե Տանական, ապրում է ճապոնական Ֆուկուոկա քաղաքում: Երկարակեցության ռեկորդը, սակայն, դեռևս պատկանում է ֆրանսիացի Ժանն Կալմանին, որը մահացել է 1997 թվականին՝ 122 տարեկան հասակում:

Картинки по запросу "New Tampa woman celebrates 107th birthday, says her secret is drinking Coca-Cola every day"

Tert.am