Տղամարդիկ համարվում են ուժեզ սեռի ներկայացուցիչներ, մինչդեռ փորձագետներն ապացուցել են, որ իրականում նրանց օրգանիզմն ու առողջությունն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 հետաքրքիր ու արտասովոր փաստ տղամարդկանց առողջության մասին, որոնք քչերին են հայտնի:
Կյանքի տևողություն. հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք միջինում 13 տարով ավելի են ապրում, քան տղամարդիկ: Մասնագետների խոսքով՝ կանանց վաղաժամ մահից պաշտպանում է էստրոգեն հորմոնը:
Գեղեցկություն. տղամարդկանց օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է կորցնում, ինչի հետևանքով նրանք ավելի երկար են պահպանում երիտասարդությունն ու մաշկի թարմությունը:
Արյան խտություն. տղամարդկանց արյունը 10%-ով ավելի թանձր է, քան կանանց արյունը: Սա է պատճառը, որ տղամարդիկ ավելի հաճախ են բախվում թրոմբնի ձևավորմամբ պայմանավորված վտանգավոր հիվանդություններին:
Սրտանոթային հիվանդություններ. արական սեռի ներկայացուցիչների օրգանիզմն ավելի վատ է դիմակայում որոշ գործոնների (ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր և այլն) բացասական ազդեցությանը, ինչի հետևանքով նրանց մոտ ավելի հաճախ են զարգանում սրտանոթային հիվանդություններ:
Ստամոքսի առողջություն. տղամարդկանց մոտ գրեթե երկու անգամ ավելի հաճախ են ախտորոշվում գաստրիտ ու ստամոքսի խոցային հիվանդություն:
Աուտոիմունային հիվանդություններ. տղամարդիկ երեք անգամ ավելի հաճախ են բախվում ցրված սկլերոզի խնդրին, քան կանայք:
Ձախլիկություն. տղամարդկանց շրջանում ձախլիկներն ավելի շատ են, քան կանանց շրջանում:
Կայծակի հարված. կայծակի հարվածից մահացած մարդկանց շուրջ 85%-ը տղամարդիկ են եղել:
Սեռական առողջություն. տղամարդիկ սովորաբար հուսահատվում են սեռական կյանքում որևէ առողջական խնդրի դեպքում, մինչդեռ էրեկցիայի հետ կապված խնդիրների 90%-ից կարելի է բարեհաջող ազատվել ճիշտ բուժման դեպքում:
Բուժօգնություն. տղամարդիկ շատ ավելի հազվադեպ են դիմում բժիշկներին, սակայն սա պայմանավորված չէ ամուր առողջությամբ: Շատ հաճախ տղամարդիկ պարզապես վախենում են դիմել մասնագետին՝ չցանկանալով լսել վտանգավոր ախտաբանության մասին կամ վախենալով որոշ պրոցեդուրաներից:
Ինքնասպանություններ. ուժեղ սեռի ներկայացուցիչները շատ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում: Ընդ որում՝ նրանք գրեթե միշտ մտածված են դիմում նման քայլի:
Ծխախոտի գործածություն. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ծխախոտ օգտագործում է տղամարդկանց 40%-ը, մինչդեռ կանանց միայն 9%-ն է ծխում:
Սրտի զարկեր. տղամարդկանց սրտամկանը մեկ րոպեում կատարում է միջինում 70 կծկում, իսկ կանանց սրտամկանը՝ 80:
Սննդակարգ. առողջ երեխաներ ունենալ ցանկացող տղամարդիկ պետք է սննդակարգում ներառեն ընկույզներ, լոբի ու ծնեբեկ: Ընդ որում՝ այս դեպքում տապակած միսը հարկավոր է բացառել:
Կրծքագեղձեր. տղամարդիկ նույնպես կարող են ունենալ կրծքագեղձեր, որոնցում կաթ կարտադրվի, սակայն նրանց դեպքում այս գեղձերի առկայությունն ախտաբանություն է համարվում:
Նյութի աղբյուրը՝ planet-today.ru