Instagram-ը թողարկել է հավելված՝ մտերիմ ընկերների հետ շփման համար

Դրանով դուք կարող եք արագ ուղարկել հաղորդագրություններ, ինչպես նաև կիսել ստատուսներով և լուսանկարներով:

Instagram-ը գործարկել է Threads ծրագիրը, որը նախատեսված է մտերիմ ընկերների հետ շփվելու համար: Հավելվածի միջոցով դուք կարող եք արագորեն ուղարկել տեքստային հաղորդագրություն, լուսանկար կամ տեսանյութ, ինչպես նաև օգտագործել կարճ ստատուս՝ պատմելու, թե ինչ եք անում:

Threads-ի միջոցով կարող եք ուղարկել հաղորդագրություններ, նկարներ և պատմություններ միայն այն օգտատերերին, ում դուք ավելացրել եք Instagram-ում մտերիմ ընկերների ցանկում:

Ստատուսներ կարող եք գրել ինքնուրույն, բայց դա ավտոմատ կերպով կարող է անել հավելվածը՝ օգտագործելով ձեր գտնվելու վայրի, ժամի և այլնի մասին տվյալներ։

Ընկերությունը պնդում է, որ չի օգտագործում այդ տվյալները՝ նպատակային գովազդ ընտրելու համար: Տեղադրության մասին տեղեկատվությունը պահվում է միայն սմարթֆոնի վրա և որոշ ժամանակ անց ջնջվում է:

Instagram-ը սկսել է փորձարկումը 2019 թվականի օգոստոսին: Այժմ ծրագիրը հասանելի է Android-ի բոլոր օգտատերերին: Մոտ ապագայում այն կհայտնվի iOS-ում:

168.am