«Քիմ և Քորթնի Քարդաշյանները 7 երեխաների հետ եկան, որոնք քնած էին, նրանք պատրաստ չէին». WCIT-ի ծրագրերի ղեկավարը՝ Քարդաշյանների՝ լրագրողներին չհանդիպելու և այլ սրահով դուրս գալու մասին

Քիմ Քարդաշյանն ու Քորթնի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, սակայն նրանք օդանավակայանից դուրս են եկել ոչ թե VIP սրահով, այլ նախագահական սրահով։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում՝ VIP սրահում, Քարդաշյանների այցի լուսաբանման համար սպասող լրագրողներին ասաց WCIT ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը:

«Որևէ խնդիր չկար, որ այս սրահով դուրս չեկան, պարզապես նրանք պատրաստ չէին այս սրահով անցնելու։ Քույրերը յոթ երեխաների հետ են եկել Հայաստան, երեխաները քնած էին, դրա համար նրանք վերջին պահին որոշել են դուրս գալ նախագահական մուտքից»։