Գիտնականները մեկ այլ արեգակնային համակարգի պատկանող գիսաստղ են ֆիքսել

Գիտնականները լուսանկարներ են ստացել մեկ այլ արեգակնային համակարգի պատկանող առաջին գիսաստղից:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, ստացված պատկերները տպավորիչ մանրամասներ են ցույց տալիս՝ օգնելով աստղագետներին նկատված միջմոլորակային մարմինը բնորոշել որպես գիսաստղ:

Լուսանկարներում պատկերված է գիսաստղին հետևող պարզորոշ հետքը, որը գազարտադրման հետևանք է, որն էլ օգնում է երկնային մարմնին տեղաշարժվել տիեզերքում:

Նշվում է, որ մեր արեգակնային համակարգ մուտք գործած գիսաստղն օգոստոսի 30-ին նկատել է ուկրաինացի սիրողական աստղագետ Գենադի Բորիսովը:

Tert.am