Հայտնի է Հոլիվուդի ամենատապալված ֆիլմը

Disney կինոստուդիայի «Ջոն Քարտեր» ֆիլմը ճանաչվել է ժամանակակից կինեմատոգրաֆի ամենատապալված ֆիլմը, գրում է The Hollywood Reporter-ը:

 Ռեժիսոր Էնդրյու Ստետոնի ֆիլմը պատմում է Ջոն Քարտեր անունով զինվորականի մասին, որը պայքարել է Մարսի ժողովուրդների ազատության համար:

Ֆիլմը համաշխարհային վարձույթում վաստակել է ընդամենը 284 միլիոն դոլար այն դեպքում, երբ դրա բյուջեն կազմել է 363,7 միլիոն: Ֆիլմի ստեղծողները, ընդհանուր առմամբ, կրել են 136,6 միլիոն դոլարի վնաս:  

shantnews.am