Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
«Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։
Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները»,- հայտնում են Ոստիկանությունից:
Նշենք, որ երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել նրա դստեր եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը: Հարսանիքին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դուստրերի հետ, իշխանական պատգամավորներ:
Հարսանիքից հետո սոցցանցերում քննադատության ալիք էր բարձրացրել այն հարցը, որը վարչապետի մասնակցությամբ հարսանիքի հրավառությունը տեղի է ունեցել կեսգիշերն անց, ինչն օրենքով արգելված է։