Վաղը Գրիգն ու Սոնան ամուսնանում են․ որտեղ կկայանա պսակադրությունն ու ովքեր են լինելու հայտնի հյուրերը

Հումորիստ, սցենարիստ, Womens Club-ում ներկայացող Գրիգն ու պարուհի Սոնա Եսայանը վաղը՝ սեպտեմբերի 8-ին ամուսնանում են․ Գրիգն այս մասին հայտնեց ArenaNews.am կայքի հետ զրույցում։

Զույգի պսակադրությունը կկայանա սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որից հետո երեկոյան խնջույքը կշարունակվի մայրաքաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկում․ «Ավանդական հարսանիք չի, բայց ոչ ավանդական էլ չի՝ դրա մեջտեղն է։ Փորձել ենք այնպես անել, որ և երիտասարդների համար հետաքրքիր լինի, և մեր ծնողների ու նրանց հասակակիցների համար․  չնայած հյուրերի շարքում հիմնականում երիտասարդներ են։ Նշելու ենք շատ մտերմիկ կազմով՝ հարազատներ ու ընկերներ՝ 200-220 մարդ»,-մեզ հետ զրուցում մանրամասնեց Գրիգը։

Հարցին, թե սպասվու՞մ են վաղն անակնկալներ, վերջինս նշեց․ «Մեր ամեն օրն ու ամեն ժամն այնքան օրիգինալ ու տարբերվող է անցնում, որ առանձնահատուկ բան անելը բավական բարդ է։ Թեպետ մի  շատ հետաքրքիր ու տարբերվող բան ենք մտածել, որը եթե հիմա ասեմ, սփոյլ կանեմ»։

Երեկոյան խնջույքի ժամանակ երգելու են իրենց ընկերները՝ Գարիկն ու Սոնա Ռուբենյանը, Արամ mp3-ն, Ռաֆոն ու Անդոն, կլինի dj Smoke-ն ու էլի ուրիշներ։

Հարսանացուի զգեստը Գրիգն առայժմ չէր տեսել․ մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում շտապում էր այն տեսնելու։

Հարսանիքից հետո զույգն անմիջապես չի մեկնի մեղրամիս․ կմանան Հայաստանում, քանի որ սեպտեմբերը Սոնա Եսայանի պարային ստուդիայի համար ուսումնական նոր տարեսկիզբ է։  Մեղրամիսը ծրագրում են հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին։

ArenaNews.am