Facebook սոցիալական ցանցը Dating անվանումով ծանոթությունների նոր ծառայություն է գործարկել: Այն դեռևս հասանելի է Միացյալ Նահանգներում և Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում: Ընկերությունն այդ մասին հայտարարել է մամուլի հաղորդագրության մեջ:
Facebook Dating-ում պրոֆիլ ստեղծել կարող է այն անձը, որ18 տարին արդեն լրացել է: Ծառայությունը մարդուն ծանոթության խորհուրդ կտա հիմնվելով նրա մասին հաշվում եղած տեղեկությունների վրա: Նոր հավելվածում հնարավոր կլինի կիսվել Instagram-ի հրապարակումներով, որը նույնպես պատկանում է Facebook-ին:
Նշվում է, որ շուտով ծանոթության ծառայությունը կհայտնվի Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Մեքսիկայում, Սինգապուրում, Թաիլանդում և Վիետնամում: Իսկ 2020-ին դրանից կարող են օգտվել նաև եվրոպացիները:
2018-ի սեպտեմբերին Facebook-ը հայտարարել է ծանոթության ծառայության փորձարկման մեկնարկի մասին: Մարկ Ցուկերբերգը նշել է, որ հավելվածը կենտրոնանալու է լուրջ ծանոթությունների վրա, այլ ոչ թե ակնթարթային կապերի: