Կենդանակերպի 3 նշաններ, որոնց չարժե վստահել

Երկվորյակներ

Երկվորյակը բարդ նշան է, ով անհուսալի է մի շարք պատճառներով, որոնցից մեկն էլ անվճռականությունն է ու ընտրություն անել չկարողանալը: Երկվորյակները սոցիալական քամելեոններ են` բազմաթիվ դիմակներով, և նրանց տրամաբանական մտածողությունն ու հետաքրքրասիրությունը վերջնարդյունքում կարող են հանգեցնել խնդիրների: Այս օդեղեն նշանը տարատեսակություն է պահանջում այս բառի բոլոր իմաստներով: Նրանք կարող են հասնել ցանկալիին, անգամ առանց մտադրվելու:

Բայց Երկվորյակներին կարելի է վստահել, եթե նրանք ցանկանան ձեզ իրենց կյանքում պահել: Այն ամենը, ինչ ձեզնից պահանջվում է, հարմարավետ ու խորը շփումն է: Ավելի հաճախ կիսվեք ձեր մտքերով, որպեսզի Երկվորյակներին հակեք ձեզ հետ իրական փաստերով կիսվել: Իրենք Երկվորյակներն էլ, ամենայն հավանականությամբ, կցանկանան ավելի բաց ու անկեղծ լինել:

Առյուծ

Առյուծը Կենդանակերպի աստղն է, որը պաշտում է իր վրա ուշադրություն բևեռել: Դա նշանակում է, որ նրանք ապշեցուցիչ անձնավորություններ են ու կուրացնող հմայք ունենք, և նրանց կողքին գտնվելն ուրախ է: Բայց դա նշանակում է նաև, որ նրանք կարող են շատ ցած ընկնել, որ առանձնանան:

Նրանք իրենց Տիեզերքի կենտրոնն են զգում, և դրա պատճառով կարող են միտումնավոր բացահայտել ուրիշների գաղտնիքները կամ դավաճանել:

Իհարկե, այս ասվածից ոչինչ անվիճելի ճշմարտություն չէ: Եվ Առյուծը կարող է լինել գերազանց ընկեր, արժանի մարդ ու վստահելի գործընկեր: Այն ամենը, ինչ պահանջվում է, ընկերներից ու գործընկերներից հնարավորինս մեծ ուշադրության արժանանալն է: Իմանալով, որ իր կարիքն ունեն` Առյուծն ավելի բաց կլինի ու հակված ուշադրություն փնտրել ուրիշ տեղ:

Աղեղնավոր

Աղեղնավորը պաշտում է ազատությունն ու տենչում լինել ամենուր: Նա սիրում է ճանապարհորդել, կյանքը վայելել լիովին, ինչ-որ նոր բան ուսումնասիրել, նոր մարդկանց հանդիպել ու ճանաչել: Եվ թեպետ նա հիանալի ու հագեցած կյանք ունի, այն կարող է նրան հանգեցնել այն մտածողության, որ չարժե ոչնչի առջև կանգ առնել` դրանով իսկ Աղեղնավորին ստիպելով անտեսել մարդկանց ու նրանց ցավ պատճառել:

Երբեմն այս կրակե նշանը կարող է փակ ու եսասեր թվալ, բայց դա նրանց վարած կենսակերպի ու պատկերն ամբողջի մեջ տեսնելու արդյունք է: Աղեղնավորը միշտ թափառում է, և դա այն է, ինչը նրան ստիպում է իրեն կենդանի զգալ: Նա շարունակ լավագույնի փնտրտուքների մեջ է գտնվում, և դուք իրավունք չունեք մարդուն մեղադրել այն բանում, որ նա տենչում է լավագույն կյանքին:

Այն դեպքում, եր Աղեղնավորը պարտավոր չէ իրեն արմատապես փոխել, այս տենդենցի գիտակցումը կարող է նրան օգնել խուսափել այլ մարդկանց ցավ պատճառելուց, կամ ճնշել իրենց ընկերներին ու զուգընկերներին` նրանց` իրենց երազանքին հասնելու ճանապարհին:

168.am