Նեյրոցանցը Ձեր լուսանկարը կդարձնի Վերածննդի ժամանակաշրջանի դիմանկար

Ինչպիսի՞ն կլիներ Ձեր դիմանկարը, եթե այն արվեր 500 տարի առաջ:

Վերածննդի ժամանակաշրջանում՝ XIV-XVI դարերում, տեսախցիկներ չկային, մարդիկ նկարվում էին ներկերի միջոցով: Ցանկանո՞ւմ եք տեսնել, թե ինչպիսին կլիներ Ձեր լուսանկարը: Փորձեք AI Portraits Ars նեյրոնային ցանցը:

Դուք պարզապես պետք է մուտք գործեք կայք և բեռնեք Ձեր լուսանկարը: Մի քանի վայրկյան անց էկրանին կհայտնվի Ձեր փոփոխված լուսանկարը: Դուք կարող եք բեռնել լուսանկարը՝ համեմատելով այն սովորական լուսանկարի հետ: Ինչպես նաև կարող եք միանգամից կիսվել ստացված արդյունքով Twitter-ում:

Նեյրոնային ցանցը ստեղծվել է Մաուրո Մարտինոյի և Լուկա Ստորնիոլոյի կողմից, ովքեր ուսումնասիրություններ են կատարում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և Միլանի տեխնիկական համալսարանում՝ համապատասխանաբար: Նրանք ստեղծել են ալգորիթմ՝ Վերածննդի ժամանակաշրջանի 45 հազար դիմանկարների հիման վրա:

Կայքում կարելի է տեսնել նաև այլ օգտատերերի փոփոխված լուսանկարները: Դրանց մեծ մասը բավականին որակով են, սակայն հանդիպում են նաև շատ տարօրինակ տարբերակներ: